Սարսափելի ողբերգություն Հայաստանում. Դիակը մի կերպ դուրս բերեցին. մանրամասներ

Սարսափելի ողբերգություն Հայաստանում. Դիակը մի կերպ դուրս բերեցին. մանրամասներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Վայոց  Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն  ահան ահազանգ է ստացվել, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝  ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում  Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վայքի  թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին  դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի,  դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  Փրկարարներն ու ոստիկանները  Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել  շտապօգնույան ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի  գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պրզում են մահացածի ինքնությունը:  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ    մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում  երեկվանից  հարազատները որոնում  էին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի