Սարսափելի վթար  Հայաստանում

Սարսափելի վթար Հայաստանում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում  Երևանի  բնակիչ,  41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus  մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի  սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվ ժամանած  «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ  Երևանից ժամանած ռեանիմոբիլով  տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ  դարձի բերել այն:

 

Օպերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար  Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Անուշավան Աղաջանյան ու Կարեն Դավթյանը:

Փաստի առթիվ Կ. Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների  գործերով  բաժանմունքի ավագ տեսուչ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի