Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Ford Transit մակնիշի ավտոմեքենան նոր կառուցվող «Հյուսիս-հարավ»  ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: