Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում հրդեհ է բռնկվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, և այս պահին մեծ թվով հրշեջներ և կահույքի արտադրամասի աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ։

 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբեր, ովքեր տեղում ծառայություն են կատարում, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի, մարդկանց օգնություն ցուցաբերեն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

 

Պարեկները սահմանազատել են դեպի կահույքի արտադրամաս տանող ճանապարհահատվածը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խոչընդոտ չլինի կահույքի արտադրամասի աշխատակիցների համար։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: