Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ.մանրամասներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ.մանրամասներ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝  2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի