Հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 20։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 P 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 81-ամյա Յուրի Միրզոյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։ Մահացածը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: