Խոշոր ավտովթար Հայաստանում. կա  վիրավոր

Խոշոր ավտովթար Հայաստանում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում  Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Մարիամ Շ.-ն իր վարած  Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  84-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Մարիամ Շ.-ն տեղափոխվել է  «Դիլիջան» բժշկական կետնորն:

 

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային  Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ է գործել նաև  Դիլիջանի հիվանդանոցի  բժիշկների հերթապահ խումբը:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյաի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորույամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  Լուսանկարները՝  Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի