Նոյակերտ գյուղում այրվել է տան տանիքը

Նոյակերտ գյուղում այրվել է տան տանիքը

Հուլիսի 20-ին, ժամը 19։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում այրվում է տան տանիք։

 

ԱԻՆ-ը հայտնել է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 21։17-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 200 քմ) և խոհանոցի գույքը։