Ողբերգական դեպք Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության  փրկարար ծառայության  911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ  թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատը՝  հրամանատար Դավիթ Ներսիսյանի գլխավորությամբ:

 

 Ժամանել է նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Փրկարարները  մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:  Ժամանել ե նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և  հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Վահրամ Տիրացվյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները  ղեկավարում է  ՀԿԳ ավագ քննիչ  Վ. Տիրացվյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի