Քիչ առաջ Հայաստանում դաժանաբար մարդ սպանեցին. մանրամասներ

Քիչ առաջ Հայաստանում դաժանաբար մարդ սպանեցին. մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հունիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետի տեղակալ Յաղուբյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 31-ամյա Տարոն Դունամալյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի քաղաքացիների կողմից։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Արևաշող գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից դանակով դիտավորությամբ Տ. Դունամալյանի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։