Արտակարգ դեպք Հայաստանում. զինծառայողների են տարել հիվանդանոց

Արտակարգ դեպք Հայաստանում. զինծառայողների են տարել հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին: Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը, Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը: Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ թիվ N բանակային կոևպոևսում: