Նոր մանրամասներ այսօր Երևանում մահացած ծննդկանի դեպքից

Նոր մանրամասներ այսօր Երևանում մահացած ծննդկանի դեպքից

Երևանի բժշկական կենտրոններից մեկում մայիսի 6-ին ծննդաբերությունից հետո մայրը մահացել է:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Կինը 30 տարեկան էր, հղիությունը 36 շաբաթական է եղել: Մահը գրանցվել է պրեէկլամպսիա հիվանդության (հազվագյուտ հիվանդություն, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով, ախտորոշվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո) պատճառով»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ երեխայի վիճակը երեկվա դրությամբ նորմալ է:

Նրա խոսքով՝ փոքրիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: