Ողբերգական դեպք Երեւանում. հղի կինը մահացավ

Ողբերգական դեպք Երեւանում. հղի կինը մահացավ

Երևանի ծննդատներից մեկում երեկ ծննդկան է մահացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրուցում հաստատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

 

Մահացած ծննդկանը 30 տարեկան էր: Մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան է (հղիության ախտաբանություններից է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ):

 

Կինը երեխային լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով: Երեխան լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում: Նա առողջական որևէ խնդիր չունի: Ծնողների երկրորդ երեխան է: