Արտաշատում քաղաքացիները «արյունով» են ներկել Ռոբերտ Քոչարյանի պաստառը

Արտաշատում քաղաքացիները «արյունով» են ներկել Ռոբերտ Քոչարյանի պաստառը

Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերը սոցիալական ցանցում հրապարակել են լուսանկար Արտաշատից, որտեղ քաղաքացիները կարմիր ներկով են ներկել Ռոբերտ Քոչարյանի պաստառը։

 

Մենք հետաքրքրվեցինք տեղի ունեցած միջադեպով, մեր հարցին, թե ինչու կարմիր արտաշատցիները պատասխանեցին, որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր քաղաքացիների այն  արյունը, որը թափվել է Քոչարյանի կառավարման տարիներին և բացառված չէ, որ եթե Քոչարյանին հաջողվի գալ իշխանության, ապա էլի արյուն կթափվի, քանի որ նա փորձելու է վրեժխնդիր լինել։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վեդի քաղաքում Արցախի հերոսի պաստառի փոխարեն Քոչարյանի պաստառն էին փակցրել, սակայն քաղաքացիների արագ արձագանքի արդյունքում պաստառը նորից փոխել էին։