Խոշոր ավտովթար Երևանում.վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Խոշոր ավտովթար Երևանում.վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել վերգետնյա անցման հենասյուներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Աշոտ Թոփուզյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ վարորդ Կ. Հարությունյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակրգ իրավիճակների փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով, ապա նրան պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Հրաչ Ալեքսանյանն ու տեսուչ Հովհաննես Հայրապետյանը։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

 

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: