Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում

Մայիսի 6-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ «GAZ-69» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ (10 մետր)։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական հրապարակից․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։