Քաղաքացի մահացավ սարսափելի մահով

Քաղաքացի մահացավ սարսափելի մահով

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

 

Այս  տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ 14-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Խ.-ն (ծնված 1980 թ․) ընկել է շենքի 1-ին հարկում գտնվող չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին։

 

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Մ. Խ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: