Արտակարգ դեպք Երևանում. կինն իջավ ու ընկավ մոտոցիկլի տակ. ինչ եղավ հետո և ինչու

Արտակարգ դեպք Երևանում. կինն իջավ ու ընկավ մոտոցիկլի տակ. ինչ եղավ հետո և ինչու

Տրոլեյբուսի վարորդը չթույլատրված վայրում դռները բացեց, որ մի կին իջնի։ Կինն էր մի քանի անգամ պահանջում, թե՝ բացեք իջնեմ։ Իջնելն ու մոտոցիկլի տակ ընկնելը մեկ եղավ։ Մոտոն շրջվեց, վարորդն էլ ընկավ։ Կինը վեր կացավ, հագուստը թափ տվեց ու գնաց։ Մոտոցիկլի վարորդը հարձակվեց տրոլեյբուսի վարորդի վրա։ Բարեբախտաբար տուժողներ չեղան։ Ու էս ամբողջը տեղի ունեցավ, քանի որ ուղևորը չի սիրում կանգառում իջնել, իսկ վարորդները որտեղ պատահի դռները բացում են։ Այս մասին Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է Ռոզա Հովհաննիսյանը։