Երևանում 32–ամյա վարորդը Opel-ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի.

Երևանում 32–ամյա վարորդը Opel-ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի.

Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 32–ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց,  վրաերթի է  ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի  ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1  համալսարանական հիվանդանոց; Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները  տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Վերջինիս հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը: Տեղում ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները՝ Երևաի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և ավագ տեսուչ   Արտակ Սարդգսյանի գլխավորությամբ:  Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր   Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վրաերթից հետո էլ Opel-ը դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի  գոտի: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի