Քիչ առաջ ամուսինը սպանել է հարևանի տուն գնացած կնոջ. մանրամասներ Հայաստանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքից

Քիչ առաջ ամուսինը սպանել է հարևանի տուն գնացած կնոջ. մանրամասներ Հայաստանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքից

Aravot.am-ի տեղեկություններով' քիչ առաջ սպանություն է տեղ  ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Ժամը 20: 10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել  ոստիկանություն' 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։  Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ նախնական տեղեկությունների' կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել   ու կենցաղային  հարցի շուրջ վիճաբանել  է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է  Գյումրի բ/կ-ում։

 

Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է,  հարուցվել է  քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։