Որն է եղել մահացած երեխայի թունավորման պատճառը. պարզաբանում

Որն է եղել մահացած երեխայի թունավորման պատճառը. պարզաբանում

«Ճիշտն ասած, գիշերն է եղել դեպքը: Ու ասացին՝ ինչ-որ կանաչի է կերել»,- այս մասին Araratnews.am-ի հայտնեցին Իջևանի բժշկական կենտրոնից՝ պարզաբանելով անչափահաս երեխայի սննդային թունավորման և մահվան պատճառը:

 

«Շուշանի նման կանաչի է եղել»,- տեղեկացրեցին Իջևանի բժշկական կենտրոնից, նշելով, որ հնարավոր չի եղել փրկել երեխայի կյանքը:

 

Երբ աշխատակցից խնդեցինք մանրամասներ հայտնել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, աշխատակիցը հայտնեց, որ երեկ ինքը չի եղել հերթապահության և ավելին հայտնել չի կարող:

Հիշեցնենք' ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ: 11-ամյա երեխան Իջևանի ԲԿ-ում մահացել է, մյուսներին տեղափոխել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Մուրացան»  բժշկական կենտրոն: