Ողբերգական դեպք Երևանի ԲԿ-ներից մեկում.մանրամասներ

Ողբերգական դեպք Երևանի ԲԿ-ներից մեկում.մանրամասներ

Երևանում' Քովիդ-19-ը սպասարկող բժշկական կենտոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

 

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը՝ հանգամանքները պարզելու համար: