Շտապ. քիչ առաջ  Ծաղկաձորի կազինոյում կրակոցներ են հնչել. մասնակիցների մեջ է բարձրաստիճան պաշտոնյան

Շտապ. քիչ առաջ Ծաղկաձորի կազինոյում կրակոցներ են հնչել. մասնակիցների մեջ է բարձրաստիճան պաշտոնյան

Shamshyan.com ը գրում է.

 

 

Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում. կասկածյալների մեջ է Հանրապետության քաղաքապետերից մեկը Այսօր՝ ապրիլի 4-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Առաքելյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ժաննա Շահնազարյանը: Արդեն ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ): Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին: