Երևանում տեղի ունեցած սարսափելի դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցնում. Ավտոբուսի ուղևորն իրեն նետել էր... Նոր մանրամասներ (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցած սարսափելի դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցնում. Ավտոբուսի ուղևորն իրեն նետել էր... Նոր մանրամասներ (տեսանյութ)

 

Shamshyan.com-ը գրում է.

 

Մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի  փողոցում բախվել են  «Բոգդան»  և  Foton մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը  մխրճվել է հարևանությամբ գործող «Ֆլեշ»  բենզալցակայանի մեջ,  նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի  ավտոմեքենային: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ 17 - րդ փրկարարական ջոկատը Հրամանատար  Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, և թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աղասի Բարսեղյանի գլխավորությամբ:  Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը,  ըստ դեպքի վայրում հավաքվածների,  իրեն ավտոմեքենայից դուրս է  նետել, երբ վարորդը հայտնել է, որ  մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց:  Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման  կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ   Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ  Գ. Գալստյանի  որոշմամբ հարուցվել է  քրեական գործ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ  մասի հատկանիշներով: Ժամանել է  նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  վարորդների, վիրավորների  և մահացածի ինքնությունը: