Արտակարգ. Կրակոցներ Երևանում

Արտակարգ. Կրակոցներ Երևանում

Shamshyan.com ը գրում է. Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային, իսկ գլխի մասում՝ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի՝ օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստեակեսյանը: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Մուրադյանն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու: Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսի ավտոմեքենայով, և տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար, որտեղ և ինչ հանգամանքերում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել: