ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են «Ծիրանի» ռեստորանում սպանում Թաթուլին. թույլ նյարդեր ունեցողները թող չդիտեն

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են «Ծիրանի» ռեստորանում սպանում Թաթուլին. թույլ նյարդեր ունեցողները թող չդիտեն

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզյաին քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրւանակում որպես կասկածյալ որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոնվում է փետրվարի  6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում  ծեծկտռւքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ  Մարրտիրոսյաին սպանելու համար:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալը օրեր առաջ է  Հայաստան վերադարձել  Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ են ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության   Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է  տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիորսյանն արդեն վիրավոր վիճակում վայր է ընկնում: