Խոշոր ավտովթար Երևանում.

Խոշոր ավտովթար Երևանում.

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամնաատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի