Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

shamshyan.com-ը գրում է․

 

Երեկ՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Սևանի բնակիչ 63-ամյա Էդիկ Մկրտչյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23․4կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխպատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհն սպասարկող Գավառի Ճանշինի անփութությունը, քանի որ առատ ձյան գալուց հետո նրանք ոչ-մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: