Թափված արյուն, հիվանդանոց տեղափոխված տղաներ. Արտակարգ դեպք Երևանում (տեսանյութ)

Թափված արյուն, հիվանդանոց տեղափոխված տղաներ. Արտակարգ դեպք Երևանում (տեսանյութ)

Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ։ Ժամեր անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին երկու ահազանգ ստացվեց: Մի հիվանդանոցից հայտնում էին, որ կոնքազդրի կտրած-ծակած վերքով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել, որին, ըստ նախնական տվյալների, Գայի արձանի հարևանությամբ դանակահարել էր անծանոթ անձը: Մյուս ահազանգը մեկ այլ հիվանդանոցից էր. որովայնի կտրած-ծակած վերքով 27-ամյա տղամարդու էին բուժհաստատություն տեղափոխել, որը վնասվածքը դարձյալ Նոր Նորքում էր ստացել՝ իբր ընկնելու հետևանքով: