Դանակը կոխելեն սիրտը. Հայաստանում դաժան սպանություն է կատարվել. մանրամասներ

Դանակը կոխելեն սիրտը. Հայաստանում դաժան սպանություն է կատարվել. մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ, դեկտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Կարեն Ջ․-ից, ով հայտնել է, որ տանը հյուր ունի, ու նա 30 րոպե է չի արձագանքում ու, կարծես՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից էլ նշված հասցե են ժամանել օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի, Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, քննչական վարչությանն պետի տեղակալ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ 54-ամյա Աշոտ Հ-ի դին։ Դատաբժիշկը զննելով այն հայտնել է, որ սրտի շրջանում կա կտրած-ծակած վերք։ Նույն պահին Արարատի մարզի ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Կարեն Ջ․-ին։ Այնուհետև նրան ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ հարուցված ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանշներով գործի շրջանակում նա ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/12/21/1174168/