Խոշոր ավտովթար Հայաստանում.բժիշկները պայքարում են վարորդի և ուղևորի կյանքի համար (լուսանկար)

Խոշոր ավտովթար Հայաստանում.բժիշկները պայքարում են վարորդի և ուղևորի կյանքի համար (լուսանկար)

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Օշական գյուղի բնակիչ, 38-ամյա Արամ Մուրադյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մուրադյանն ու ուղևոր, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սևակ Ասատրյանը օպերատիվորեն դեպքի վայր ժանանած Արտակարգ իրաիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որն էլ նրանց տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: