Ողբերգական դեպք Երևանում․ ռեստորանի տարածք է փլուզվել․ կա զոհ

Ողբերգական դեպք Երևանում․ ռեստորանի տարածք է փլուզվել․ կա զոհ

Shamshyan.com-ը գրում է․

 

 

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրի նոր կառուցվող խոհանոցում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատները: Փրկարարները կարճ ժամանակում այնտեղից դուրս են բերել կնոջը, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը: Փրկարարներն այս պահին սահմանազատել են տարածքը: Տեղում այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի գլխավորութամբ: Վերջինների կողմից ստեղծվել է քննչական խուբ: Խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում կառուցվում էր նոր խոհանոց և ծածկը փլուզվել է ու այդ պահին այնտեղ է եղել ռեստորանի աշխատակցուհին ու դին դուրս են բերել փրկարարները: