Խոշոր ավտովթար Հայաստանում. մի քանիսը ծանր վիճակում են

Խոշոր ավտովթար Հայաստանում. մի քանիսը ծանր վիճակում են

Shamshyan.com-ը գրում է.

 

 

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento մակնիշի ավտոմեքնաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպրետիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվորեն են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը: Տեղում աշխատում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, սակայն մարզի դատախազի հանձարարականով վթարի փաստով նախաքննություն է իրականացնելու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունըև այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: