Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը բախվել է ձիուն. ձիավարը տեղափոխվել է հիվանդանոց.(լուսանկար)

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը բախվել է ձիուն. ձիավարը տեղափոխվել է հիվանդանոց.(լուսանկար)

shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Կապանի բնակիչ, 37-ամյա Հայկ Ե.-ն՝ իր վարած Toyota Prado Land Cruiser մակնիշի 199 XX 99 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180 կմ հատվածում հարվածել է ճանապարհի աջ կողնակից դեպի երթևեկելի գոտի մտած ձիուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին վայր է ընկել, ինչի հետևանքով ձիավորը՝ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի բնակիչ, 66-ամյա Գառնո Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական ջոկատով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Toyota-ի վարորդ Հայկ Ե.-ն աշխատում է «Չարատ-Կապան» ՓԲԸ նախագծման և շինարարության բաժնի մենեջերի պաշտոնակատար Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © https://shamshyan.com/hy/article/2020/11/28/1172107/