Մահվան ելքով վրաերթ Սպիտակում

Մահվան ելքով վրաերթ Սպիտակում

Shamshyan.com-ը գրում է․

 

Երեկ, նոյեմբերի 27, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 28-ամյա Վ․ Մամյանը Սպիտակ քաղաքի Ս․ Ավետիսյան փողոցում «Նանե» խանութ-սրահի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ 79-ամյա Պ․ Փանոսյանին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխել «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բժշկական օգնությունն ստանալուց հետո, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Եվ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Պետրոսյանի որոշմամբ՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ավտոմեքենան էլ հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվել է Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Կ․ Յարմալոյանի գլխավորությամբ։

 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: