Հայաստանում տեղի ունեցած ողբերգության նոր մանրամասները. ունենք զոհեր. նոր տեսանյութ

Հայաստանում տեղի ունեցած ողբերգության նոր մանրամասները. ունենք զոհեր. նոր տեսանյութ

 

Shamshyan.com-ը գրում է.

 

Ասյօր, նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96 կմ հատվածում բախվել են Opel և УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, Opel-ում էլ հրդեհ է բռնկվել, 1 հոգի բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ։ Հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն վերածվել է մետաղե ջարդոնի։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության , որտեղից ժամանում է քննչական խումբը։ Այս պահին քննարկվում է, թե վթարի պահով Հայաստանի քննիչնե՞րն են զբաղվելու, թե՞ Ռազմական ոստիկանությունը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Opel-ի վարորդի և ուղևորի մոխրացած մարմինները ավտոմեքենայից դուրս են բերում Վայոց Ձորի փրկարարները։ Ժամանել են նաև Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու Եղեգնաձորի բաժնի պետ Հայկ Բաբայանը։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի