Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրիի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Հ.-ին:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Volkswagen-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները: