Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում

shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգսական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Subaru մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182.3-րդ կամ հատվածում՝ ոլորանապտույտ ճանապարհագոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իր նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական նգումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ավագ հետաքննիչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ:

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 

Բժիշկները արձանագրել են տուժածներից մեկի մահը, ինչից հետո ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: