Ով է կրակել Կանևսկոյի ազգականներին. Գագիկ Շամշյանը նոր մանրամասներ է հայտնում Երևանում տեղի ունեցած քրեական ռազբորկայից (տեսանյութ)

Ով է կրակել Կանևսկոյի ազգականներին. Գագիկ Շամշյանը նոր մանրամասներ է հայտնում Երևանում տեղի ունեցած քրեական ռազբորկայից (տեսանյութ)

 

Shamshyan.com-ը գրում է.

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ասրյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Երևան քաղաքի Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում հրազենով կրակոցներ արձակելու և Երևան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Տարոն Թամրազյանին, 31-ամյա Տիգրան Թամրազյանին, 38-ամյա Դավիթ Տոնոյանին և 54-ամյա Վարդան Փաշինյանին վնասվածքներ պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկությունենրով՝ Ա. Ասրյանը դեռ այս տարվա հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ՀՀ քր օր-ի 34-176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով), 34-177 հոդվածի 2-րդ մասի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 185 հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական մարմնին արդեն հայտնի են որոշ մանրամասներ տեղի ունեցած կրակոցների փաստով, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Հերքվել է նաև հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբոր՝ Արտյոմ Կանևսկոյի մասնակցությունը նշված դեպքում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 3-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր էին տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։ Վիրավորները հիվանդանոց էին տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին դեպքի վայրը։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն էր, որտեղ հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: