Նոր ողբերգական դեպք Արմավիրում. երիտասարդ տղա է մահացել (տեսանյութ)

Նոր ողբերգական դեպք Արմավիրում. երիտասարդ տղա է մահացել (տեսանյութ)

Shasmhyan.com-ը գրում է.

Այսօր, սեպտեմբերի 1-ի, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բենիկ Ս․-ն Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Ամրավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Մ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։