Ողբերգություն Հայաստանում. Հայրը անզգուշությամբ դարձել է անչափահաս երեխայի մահվան պատճառ (լուսանկարներ)

Ողբերգություն Հայաստանում. Հայրը անզգուշությամբ դարձել է անչափահաս երեխայի մահվան պատճառ (լուսանկարներ)

Այսօր Արմավիրի մարզում ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, որը տեղում մահացել է։

Տեղում քննչական աշխատանքներ են կատարվել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի տղան էր։