Կրակոցներ Հայաստանում

Կրակոցներ Հայաստանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է կրակոց՝ Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 22-ին Ուջան գյուղի ֆուտբոլի դաշտում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Հարություն Հարությունյանի և 33-ամյա Հարություն Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ Հ. Հարությունյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հ. Հովհաննիսյանի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ կատարված դեպքի մասին տուժածն ու կրակողը ոստիկանություն չեն հայտնել՝ փորձելով հարցը կարգավորել «տնավարի»։ Աշտարակի ոստիկանները ձեռնարկում են անհաժեշտ միջոցառումներ՝ Հ. Հարությունյանին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։