Հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայում գտնվող էլեկտրոնիկայի խանութում․ դեպքի վայր է մեկնել 5 չորս մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայում գտնվող էլեկտրոնիկայի խանութում․ դեպքի վայր է մեկնել 5 չորս մարտական հաշվարկ

banner770

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։