Ողբերգական մահվան դեպք

Ողբերգական մահվան դեպք

banner770

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Արարատ Ապրեսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր՝ «մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ։ Պարզվել է, որ նա այդ օրը իր տան հարակից ավտոտնակում իր ավտոմեքենան նորոգելու ժամանակ զոդման ապարատով աշխատելու ընթացքում զոդման ապարատի բռնկումից առաջացած կրակի բոցից այրվածքներ էր ստացել, և նրան տեղափոխել էին «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։