Ողբերգական դեպք Երևանում

Ողբերգական դեպք Երևանում

banner770

Երևանի Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ հուլիսի 3-ին՝ ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: