Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝  հավելելով, որ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։

Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Հիշեցնենք, Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ։