44-օրյա պատերազմի ժամանակավոր դադարից հետո առաջին անգամ Ադրբեջանը չի հրապարակում կադրեր , կամ իշխանական մեդիադաշտով շրջանառության մեջ չի դնում կադրեր, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես են մեր տարածք մտնում, մեր դիրքեր մտնում, կամ այլ գազանություններ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.
«Ցույց չեն տալիս, քանի որ ցույց տալու բան չունեն, ավելի ճիշտ ունեն, բայց դե ոչ իրենց օգտին կարծում եմ։
Այսօրվա ռազմական գործողությունները, որոնք իրենց մասշտաբներով իհարկե 2022-ի սեպտեմբերյանի նման չէին, բայց կիրառվող զինտեխնիկայով չէին զիջում այդ ռազմական գործողություններին, մեզ համար յուրահատուկ քննություն էր։
Այս լոկալ բախումներն այլևս լոկալ բախումներ չեն, սրանք ինդիկատոր, կամ ճանաչողական բախումներ են, որոնցից էլ կախված է լայնածավալ ռազմական հնարավոր գործողությունների հետագա ժամկետները, ձևը և այլն։
Մայիսի 14-ին շատ բան է կարող է վերափոխվել, կարող են միևնույն բարիկադներում գտնվողները հայտնվեն տարբեր , նույնիսկ իրար դեմ կռվող բարիկադներում։ Բաքվի բռնապետի այս մարտավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրա մոտ ծավալապաշտական նկրտումները ոչ միայն չեն մարել, այլ փորձում է հող նախապատրաստել»։