Ինչ է սա, եթե ոչ ամենավերջին տականքը. Բացառիկ տեսանյութ, որ պատերազմից հետո չէր հրապարակվել

Ինչ է սա, եթե ոչ ամենավերջին տականքը. Բացառիկ տեսանյութ, որ պատերազմից հետո չէր հրապարակվել

Civic.am-ի տրամադրության տակ հայտնվել է տեսանյութ, որում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, այս ընտրություններում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արագած Ախոյանը պատերազմից հետո գտնվելով դիրքերում՝ ատելության կոչեր է անում եւ զինվորականներին հայտարարում, թե պետք է ազատվել իշխանություններից։

 

Տեսանյութից պարզ է դառնում, որ Ախոյանը դիրքերում առաջին անգամ չէ, եւ տեղի զինվորականները ճանաչում են նրան։

«Մենք չենք պարտվել, պարտվել են կապիկ իշխանությունները․ ստորագրել են էս խայտառակ որոշումը։ Բայց չմոռանաք, մենք գործ ունենք անելու, մենք պայքար ունենք մղելու մեր ներսը կարգավորելու, շտկելու եւ մեր ներսի կապիկներից ազատվելու։ Նիկոլը դիակ եկել ա իշխանության եւ դիակ հեռանում ա իշխանությունից», - ասում է նա։

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը նոյեմբերի 9-ի 3 երկրների համատեղ հայտարարության ստորագրումից հետո անմիջապես հայտնվել էր Կառավարության շենքի դիմաց եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ի դեպ՝ էլիտար շինարարությամբ զբաղվող Ախոյանի կողմից նույն բնակարանը մի քանի անձի վաճառելու փաստով 2018-ին քրգործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում։ «Հայկ Արշին» ՍՊԸ-ի տնօրեն Արագած Ախոյանի կողմից բնակարաններ տրամադրելու դիմաց գումարներ հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ 178-ի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով: