Արցախյան պատերազմի գաղտնիքը «սկուտեղի վրա».Գրիգորի Առաքելովի սկանդալային բացահայտումները

Արցախյան պատերազմի գաղտնիքը «սկուտեղի վրա».Գրիգորի Առաքելովի սկանդալային բացահայտումները

Բոլորս գիտենք,որ աշխարհը ստիպում էր,որ ,,Ադրբեջանական տարածքներ,, կոչվածը, այսինքն 7 շրջանները պետք է վերադարձվի Ադրբեջանին, հետագայում Արցախին ,, ինչ-որ կարգավիճակ,, տալու դիմաց։ 2016թ-ին Սերժ Սարգսյանը և Ալիևը կանչվեցին Մոսկվա, որտեղ Սերժ Սարգսյանը համաձայնության եկավ, որ Ադրբեջանը ,,բլից կրիգով,, պետք է գրավի տարածքները և պատերազմը պիտի կանգնի Ստեփանակերտի մատույցներում։ Այդ օպերացիան կազմակերպել էր ռուս-թուրքական ղեկավարությունը։ Այդ ժամանակ պայման էր դրված, որ Թուրքիան կարող է օգնել, բայց չմասնակցել պատերազմին։ Ադրբեջանին տրված էր ընդամենը 3 օր։ 3 օրում պետք է այդ ,,հարցը,, լուծված լիներ։ 2016թ-ի օպերացիային համաձայնվել էր նաև Թրամփը (դա նաև երևում էր նրանից, որ Ադրբեջանը ստանում էր ֆինանսական օգնություն ԱՄՆ-ից, իսկ Հայաստանը ոչ): Մոսկվայից հետո Սերժ Սարգսյանը և Ալիևը կանչվեցին ԱՄՆ, Ալիևը այնտեղից վերադարձավ, իսկ Սերժ Սարգսյանը մնաց ԱՄՆ-ում և միտումնավոր ուշացումով վերադարձավ Երևան, այն պահին, երբ հայ ազգը համախմբված սկսել էր հաջողություններ գրանցել 4 օրյա պատերազմում։ Ադրբեջանը զգալով, որ չի կարող հաղթել, նաև հնարավոր է կորցնել նոր տարածքներ, 2 անգամ միակողմանի հրադադար խնդրեց։ Մոսկվայում ստորագրվեց հրադադար առանց Սերժ Սարգսյանի մասնակցության, որը ստորագրեց Յուրի Խաչատուրովը։ 2016թ-ի ,, բլից կրիգի,, կազմակերպիչներն էին Պուտինը, Թրամփը, Էրդողանը ՝ Ադրբեջանի խնդրանքով։ Սերժ Սարգսյանին իրոք առաջարկվել է գումար, և իրոք նա համաձայնվել է գումարի պահով, մի պայմանով, որ Ադրբեջանը պետք է հարձակվի և ,,ազատագրի իր տարածքները,,։ Սերժ Սարգսյանի օգնությունը եղել է նրանում, որ նա հայկական զինանոցի բոլոր տվյալները ներկայացրել է Ալիևին։ ՀՀ բանակը միտումնավոր չի զինվել արդիական զենքերով Ռոբերտ Քոչարյանի ժամանակակից սկսած,քանի որ նրանք հաշվի էին առնում, որ պետք է վերադարձվի այդ 7 շրջանները և ,, չարժե ,, զենքի վրա գումար վատնել։ Աչքակապության համար պետբյուջեից դուրս էր գրվում միլիոններ, գնվում էր մի քանի այսօրվա համար կարելի է ասել ,,ոչ պիտանի,, թնդանոթներ, տանկեր և այլն։ Քառօրյա պատերազմից հետո նույնիսկ Պուտինն ասեց, որ Հայաստանը երբեք Ռուսաստանից զենք չի ուզել, այլ ուզել է միայն գումար։ Սերժ Սարգսյանը գտնվելով Գերմանիայում Մերկելի մոտ, հայտարարեց, որ հայկական կողմը կռվում էր 80-ականների զենքերով, հույս ունենալով հետագայում գումար ,,կորզել,, Եվրոպայից՝ զենքերի անվան տակ։ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ Սերժ Սարգսյանը իրոք պետք է հեռանար պաշտոնից, նրա տեղը պետք է գար Ռոբերտ Քոչարյանը, դա իրենք պայմանավորվել էին, բայց եղավ անսպասելին։ Թուրքիան և Ադրբեջանը ճնշում գործեցին Ռուսաստանի վրա, որ նրանց ընդհանուր պայմանավորվածությունը չի կատարվել։ Սերժը իրոք վերցրել էր գումարը, բայց չէր կատարել իր խոստումը (ոչ իր կամքով): Դա էր պատճառը , որ Ռ.Քոչարյան- Ս.Սարգսյան հարաբերությունները մի պահ սրվեցին։ Գումարի որոշ մաս փոխանցվեց Ռ.Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը չհամաձայնվեց ընտրվել նախագահ, քանի որ հողերի վերադարձը մնալու էր ,,իր վզին,,։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանին ստիպեցին, որ նա մնա երկրի ղեկավար և հանձնի 7շրջանները։ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը, ամրապնդեց իր դիրքերը ( և երևի կհիշեք, որ հայտարարեց , այսուհետ լրագրողները չեն կարող լուսաբանել կառավարության նիստերը)։ Կարեն Կարապետյանը ուղարկվեց Մոսկվայի կողմից Հայաստան մի նպատակով, որ Սերժը պիտի հանձներ հողերն ու հեռանար վարչապետի պաշտոնից և նրա տեղը պիտի զբաղեցներ Կարեն Կարապետյանը։ Քանի որ Ռ.Քոչարյանը հրաժարվել էր նախագահ լինելուց, Թրամփի միջնորդությամբ Անգլիայից հրավիրվեց Արմեն Սարգսյանը, նա համաձայնվեց, քանի որ նախօրոք գիտեր, որ ոչ մի պատասխանատվություն չի կրելու հողերը տալու պահով, և Հայաստանում կատարվեց անսպասելին։ Ժողովուրդն ըմբոստացավ Սերժ Սարգսյանի 3-րդ անգամ ընտրվելու դեմ, տեղի ունեցավ իշխանափոխություն։ Իշխանության գլուխն անցավ Նիկոլ Փաշինյանը, տեղյակ չլինելով ոչնչից( երևի կհիշեք, թե Սերժ Սարգսյանը հեռանալուց հետո ինչպես ասաց.«ես կխոսեմ 2 տարի հետո»… դա պայմանավորված էր նրանով , որ Ադրբեջանը իր բանակի վրա վստահ չէր(չնայած ունեին արդիական զենքեր): Հողերի վերադարձի մասին հայկական կողմից գիտեին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և իշխանափոխությունից հետո նրանց կուսակցական մտերիմները+ ՀՅԴ և այլն։ Սերժ Սարգսյանին տրված էր 2տարի , որ ժողովրդին պատրաստի հողերը խաղաղ տալու պահով,քանի որ գումար էր վերցված, նա պարտավոր էր այդ «օպերացիան» մինչև վերջ կատարել։ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չլինելով ոչնչից, Մինսկի խմբի համանախագահներին առաջարկեց իր նոր բանաձևը , որը զայրույթ առաջացրեց Ամերիկայի,Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Թուրքիան պայմանավորվեց Ռուսաստանի և Ամերիկայի հետ, Ադրբեջանի հետ միասին լայնածավալ պատերազմ սկսել , ազատագրելով «ադրբեջանական հողերը»։ ԵՎ սեպտեմբերի 27-ին կատարվեց լայնածավալ հարձակում… Ես գրում եմ հակիրճ, կարճ, որովհետև այս բոլոր փաստացի փաստաթղթերը գտնվում են մի քանի երկրի հետախուզության արդեն կարելի է ասել «արխիվներում»։ 2020թ-ի 44օրյա «պայմանավորված» պատերազմի մասին համաձայնության են եկել Ամերիկան, Գերմանիան և Ռուսաստանը։ Շատ մանրամասներ չեմ ներկայացնում, քանի որ հետագայում եթե լինեն դատավարություններ, այդ ժամանակ կներկայացնեմ որոշ փաստաթղթեր, որտեղ պարզ կերևան հայկական կողմի դավաճանները ( ինչու եմ ասում դավաճաննե՞րը, քանի որ նրանք իմանալով այս բոլորը, ներկա կառավարությանը ոչնչով տեղյակ չպահեցին և դավաճանեցին մի ամբողջ ազգի): Նյութի հեղինակ `Գրիգորի Առաքելով https://dzayn.info/