Գագիկ Սուրենյանը կարևոր լուր ունի բոլորի համար

Գագիկ Սուրենյանը կարևոր լուր ունի բոլորի համար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Երևան քաղաքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։